Ստուգված

(Todays Zaman) Իվանիշվիլիի Անկարա կատարելիք այցելությունում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունները

13:24 Feb 13 2013 Yerevan, Armenia

Նկարագրություն
Վրաստանի նորընտիր վարչապետ Բիդզինա Իվանիշվիլին Թուրքիայում քննարկելու է երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերի հարցը։
Իվանիշվիլին Միացյալ Նահանգներ էր այցելել անցյալ տարի, նախքան Բրյուսել մեկնելը, ուր վարչապետը հանդիպել էր ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Նոյեմբերին։
Իվանիշվիլին անցյալ դեկտեմբեր ամսում այցելել էր նաեւ Ադրբեջան եւ ապա Հայաստան։

Վերլուծաբանների կարծիքով Իվանիշվիլին հետաքրքրված է Վրաստանում թուրքական ներդրումների ծավալմամբ։

Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ տնտեսական եւ քաղաքական կապերի ընդլայնումը կարեւոր տեղ է զբաղեցնում Վրաստանի կառավարության 14 կետանոց նախաձեռնության մեջ, որը հիմնված է հավասարակշռված արտաքին քաղաքականության ծրագրի վրա։
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
10 + 8 =